National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.09.2013
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնա- կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագծին, որով նախատեսվում է ֆիզիկական անձանց պատկանող փոխադրամիջոցների օտարման դեպքում գույքահարկի՝ օտարման օրվա դրությամբ չմարված հարկային պարտավորությունների անցում նոր սեփականատիրոջը:

Առաջարկվող փոփոխությունների ընդունման պարագայում այն քաղաքացիները, ովքեր օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար կատարել են գույքահարկի լրավճարներ, հնարավորություն կստանան իրենց դիմումի համաձայն՝ 30 օրվա ընթացքում ետ ստանալ իրենց վճարած լրավճարները:

Նախագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Նույն օրը ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ քննարկեց «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը նշեց, որ ներկայացված օրենքների նախագծերի ընդունումով առավել արդյունավետ կդառնան բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացները: Փոխնախարարն ասաց, որ ՀՀ բնապահպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, եւ փաթեթի ստեղծմանը մասնակցել են ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի,հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի անդամները քննարկեցին նաեւ «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Ըստ փոխնախարարի՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետորեն կանխարգելելու հայկական կոնյակների, աշխարհագրական նշումով գինիների եւ խաղողի օղիների կեղծումները` առանց ոլորտում գործող տնտեսավարողների կողմից լրացուցիչ ներդրումներ կատարելու, բացի այդ օրենքի որոշ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետների փոփոխությունը հնարավորություն կընձեռի խուսափելու տնտեսության եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության վրա դրանց բացասական ազդեցությունից:

Քննարկված օրինագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Նիստում պատգամավորները հաստատեցին հանձնաժողովի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am